Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթ՝ նորարար մոբայլ լուծումներ առաջարկած ծրագրավորողների ու ոչ ծրագրավորողների համար
Տնտեսություն
20:23 05/12/2012

Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթ՝ նորարար մոբայլ լուծումներ առաջարկած ծրագրավորողների ու ոչ ծրագրավորողների համար

Դեկտեմբերի 22-23-ը Հայաստանի ամենաակտիվ, ամենաստեղծագործ ու խնդիրների համար նորարար մոբայլ լուծումներ առաջարկած ծրագրավորողներն ու չծրագրավորողները կմասնակցեն Հայաստանում երկրորդ անգամ անցկացվող Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթին: Այս մասին տեղեկացնում են Հանրային լրագրության ակումբից:

Սիլիկոնե հովտում սկիզբ առած միջոցառման այս ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ մասնագետների համագործակցության միջոցով արդյունավետ լուծումներ առաջարկել տարբեր ոլորտներում առկա խնդիրների համար:

Եթե նախորդ տարվա Հեքըթոն[ՅԱՆ]-ն ուղղված էր Երևան քաղաքի խնդիրների լուծմանն, ապա Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը չունի թեմատիկ ուղղվածություն: Կարող են ներկայացվել գաղափարներ ցանկացած պլատֆորմի համար` ցանկացած թեմայով:

Ընդամենը 24 ժամում թիմերը պետք է ծրագրավորեն, մշակեն և ժյուրիին ներկայացնեն իրենց գաղափարի հեռախոսային հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը) կամ պատրաստի ծրագիրը:

Կազմակերպիչներն ու մրցույթի աջակիցները նախատեսել են բազմաթիվ դրամական մրցանակներ տարբեր անվանակարգերում`

• Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում,
• Լավագույն Windows 8 հավելված,
• Լավագույն Windows հեռախոսային հավելված,
• Լավագույն Android հավելված,
• Լավագույն iOS հավելված,
• Համայնքային խնդիրների լավագույն լուծում,
• Լավագույն մեդիա նախագիծ,
• Բազմաթիվ խրախուսական մրցանակներ:

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ հեքըթոնը ոչ միայն մրցանակներ շահելու, այլեւ` նոր ևհետաքրքիր գաղափարների համար ներդրումներ գտնելու բացառիկ հնարավորություն է:

 

Placeholder
Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթ՝ նորարար մոբայլ լուծումներ առաջարկած ծրագրավորողների ու ոչ ծրագրավորողների համար