Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարածաշրջան
16:40 05/12/2012
Թեհրանի օդի աղտոտվածության պատճառով չեղյալ է հայտարարվել կառավարության այսօրվա նիստը
Օդի աղտոտվածության պատճառով Իրանում չեղյալ է հայտարարվել կառավարության այսօրվա նիստը:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ կառավարության մամլո քարտուղար Ալի Սադուղին:
Նշենք, որ ԻԻՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Թեհրանի օդի աղտոտվածության պատճառով տարեկան 4-5 հազար մարդ է մահանում: Իրանի մայրաքաղաք Թեհրանում շուրջ 15 միլիոն մարդ է ապրում: Կառավարությունը քաղաքը բեռնաթափելու նպատակով որոշ պետական հիմնարկներ տեղափոխել է այլ նահանգներ:
Placeholder