ՀԱԿ վերնախավի խոսքով` Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
Օրվա մամուլ
10:14 05/12/2012

ՀԱԿ վերնախավի խոսքով` Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի որոշ անդամներ, մասնավորապես Գ. Ջհանգիրյանը, Լ. Զուրաբյանը և Ա. Մանուկյանը, վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀԱԿ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ և հորդորում համակիրներին, որպեսզի գալիք նախագահական ընտրություններին անպատճառ ակտիվություն ցուցաբերեն: ՀԱԿ վերնախավի խոսքով` Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն սատարի ՀԱԿ-ին:

Թերթը փորձել է հարցի շուրջ ստանալ Գ. Ջհանգիրյանի պարզաբանումը: Սակայն նա, ասելով որ զբաղված է`անջատել է հեռախոսը: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքել է լուրը: Իսկ ՀԱԿ ակտիվիստներից յուրաքանչյուրը խնդրել է այնպես անել, որ իրենցից «դուրս չգա» խոսակցությունը:

Placeholder
ՀԱԿ վերնախավի խոսքով` Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ