Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքապետարանից դժգոհում են… Բնակիչները աղբը լցնում են դատարակ աղբամաններից դուրս
Տանիքների վերանորոգում, գիշերային լուսավորության նոր ցանցի (111 կմ) անցկացում , անձրևատարերի կառուցում (2818 մ երկարությամբ` Լենինգրադյան, Ռուբինան, Սևանի, Խորենացու փողոցներում, Թևոսյան փողոցի շրջանակաձև տարածքում), բազմաբնակարան շենքերի 1380 վերելակի և 1315 մուտքի վերանորոգում: Այս ամենը իրականացվել է 2012 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից: Ասուլիսում իրենց կատարած աշխատանքը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:
Աղբահանության խնդրին անդրադառնալով, նա վիճակը գնահատեց լավ: Կ. Ղազարյանի տեղեկացմամբ, Երևանից օրեկան 750-800 տոննա աղբ է հանվում. Կենտրոնական փողոցներում ամենօրյա աշխատանք է տարվում, իսկ ավելի ծայրամասերում` 2-3 օրը մեկ: «Այս հարցում բացթողումներ ունենք. թեև աղբամանները դատարակ են լինում, բայց բնակիչները աղբը լցնում են կողքը»,- ցավով նշեց բանախոսը:
Կ. Ղազարյանն ասաց, որ ամեն օր մաքրվում են փողոցները: «Հատուկ հանձնարարական ունենք, ինքներս ենք ամեն օր մեր օպերատիվ շտաբի միջոցով հետևում փողոցների մաքրման աշխատանքներին: Տարածքներ վարձակալողներին նույնպես հանձնարվել է իրենց տարածքները մաքրել, բայց նրանք ակտիվ չեն»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: