«Դիակ» ձևանալով` բողոքում էր Պատմության դասագրքի դեմ
Կրթություն, գիտություն
17:36 06/12/2012

«Դիակ» ձևանալով` բողոքում էր Պատմության դասագրքի դեմ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մասնաշենքի դիմաց` Աբովյան փողոցում այսօր կեսօրին մի տղամարդ որպես բողոք պառկել էր գետնին և ծածկվել թերթով: Ինչպես panorama.am-ին հայտնեցին ականատեսները` տղամարդը գտնվում էր նման դիրքով կես ժամից ավել. նման կերպ նա իր բողոք էր արտահայտում ԵՊՀ կողմից վերջերդ հրատարակված Հայոց պատմության դասագրքում` մարտիմեկյան իրադարձությունների մասին տեղ գտած գնահատականներին:

«Սկզբում թվում էր, թե այդ մարդը վատացել է կամ նույնիսկ մահացել: Սակայն ոստիկանները մոտեցան և պարզ դարձավ, որ սա զուտ բողոքի ակցիա է», - ասաց ականատեսներից մեկը:

 Ոստիկանությունում հայտնեցին, որ ակցիան որևէ վտանգ չէր պարունակում, ոստիկանության աշխատակիցների խնդրանքով որոշ ժամանակ անց տղամարդն ավարտել է իր յուրատեսակ պիկետը:
«Բերման ոչ ոք չի ենթարկվել, սա զուտ բողոքի ակցիա էր», - հայտնեցին Ոստիկանության հասարակայոնթւնյան հետ կապերի վարչությունում:

Հիշեցնենք, որ գրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է: Աշխատությունը սուր քննադատության է ենթարկվել ոչ միայն ընդդիմության նմերկայացուցիչների կողմից: Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ճեպազրույցի  ժամանակ նշել է , որ «դասագրքում չարժեր շատ մանրամասն ներկայացնել այդ փաստաթղթերի բովանդակությունը»: 

Placeholder
«Դիակ» ձևանալով` բողոքում էր Պատմության դասագրքի դեմ