Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Orange Հիմնադրամի աջակցությամբ կահավորվել է Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մարզասրահը
Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Հիմնադրամից հայտնում են, որ բարեգործական ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում ստեղծվել է նոր մարզադահլիճ, որը հագեցած է տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով: Այժմ այն կկարողանա լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Շինուհայրն ունի 3000 բնակիչ, որոնցից 438-ը դպրոցահասակ են: Նախատեսվում է, որ մարզասրահը կօգտագործվի ոչ միայն աշակերտների, այլ նաև համայքնի մյուս բնակչների կողմից` կազմակերպելու սպորտային խմբակներ և մրցաշարեր:
«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին և խոցելի գյուղական համայնքներին, և սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Ուրախությամբ ենք նկատում, որ այս մարզադահլիճը թույլ կտա, հատկապես ձմեռային ամիսներին, երբ գյուղի բնակիչները սովորաբար հանգստի են անցնում գյուղատնտեսական աշխատանքներից, կազմակերպել այն ակտիվ ու առողջ կերպով»,-ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2,241,000 դրամ: Սակայն Orange Հիմնադրամն ու «Շեն» բարեգործական կազմակերպությունը մենակ չեն եղել այս աշխատանքներն իրականացնելիս: USAID/CHF-ը և տեղական համայնքը նույնպես ունեցել են իրենց արժեքավոր ներդրումը, մասնավորապես վերանորոգման համար:
Orange-ի աջակցությամբ արդեն յոթ այլ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի տարբեր մարզերում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում (Սյունիք), Բասենում, Արևշատում և Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ) :