Պուտինի այցի ժամկետները կարծես թե հստակեցվել են
Օրվա մամուլ
09:36 06/12/2012

Պուտինի այցի ժամկետները կարծես թե հստակեցվել են

«168 ժամի» ՀՀԿ-ական աղբյուրները հայտնում են, որ երեկ Թուրքմենիայում ԱՊՀ անդամ երկրների նախագահների գագաթաժողովի շրջանակներում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հստակեցվել են ՌԴ նախագահի Հայաստան կայանալիք այցի ժամկետները: Պուտինը, ըստ այդմ, կարող է Հայաստան այցելել դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին: «ՀՀԿ-ականները համարում են, որ նախընտրական շրջանում Վլադիմիր Պուտինի այցը կարող է դիտվել որպես աջակցություն Սերժ Սարգսյանին»,- գրում է թերթը:

Placeholder
Պուտինի այցի ժամկետները կարծես թե հստակեցվել են