Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Գյումրիում ուղիղ ժամը 11:41-ին բազմաթիվ պաշտոնյաներ, հոգևոր հայրեր, զինվորականներ ու սովորական քաղաքացիներ ծաղիկներ դրեցին 24 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ներկաների թվում էին պաշտպանության նախարարը, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքպետը և այլք:
24 տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը մի քանի րոպեում հողին հավասարվեց գրեթե ամեն ինչ: Երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (ավելի քան 15 հազար) և Սպիտակում (4հազ) մարդ:
Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ:
Հ.Գ. Լուսանկարը` Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղարի ֆեկսբուքյան էջից