Դինքին դատած դատավորը դարձել է Թուրքիայի օմբուդսմենը
Իրավունք
13:24 07/12/2012

Դինքին դատած դատավորը դարձել է Թուրքիայի օմբուդսմենը

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) օրեր առաջ մեծամասնություն կազմող իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ձայների արդյունքում Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) ընտրեց Նիհաթ Օմերօղլուին:

Սա այն մարդն է, որը ժամանակին թուրքական ինքնությունը վիրավորելու մասին քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով դատել էր «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին: Թուրքական «Թարաֆ» (Taraf) օրաթերը տեղեկացնում է, որ օմբուդսմենի պաշտոնում Նիհաթի ընտրվելը մեծ դժգոհության ալիք է բարձրացրել:

Մասնավորապես ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Աթիլլա Քարթն այդ կապակցությամբ դիմել է մեջլիսի նախագահությանը, բայց նրա առարկությունը չի ընդունվել:

«Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը «ԱԶԿ»-ի հետ օրգանական կապ ունի և սահմանադրական խախտումների պատճառով էլ մեռելածին է»,-լրագրողներին ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Placeholder
Դինքին դատած դատավորը դարձել է Թուրքիայի օմբուդսմենը