Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստանում ոչ թե մեծացել է երկսեռամոլների կամ միասեռականների թիվը, այլ ազատ է դարձել այդ մասին խոսելը»
«Հայաստանում ոչ թե մեծացել է երկսեռամոլների կամ միասեռականների թիվը՝ այլ ազատ է դարձել այդ մասին խոսելը», - այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով դեռահասների սեռական կողմնորոշման մասին՝ ասաց սեքսապատոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Բանախոսը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից միասեռականությունն արդեն չի ընկալվում որպես հիվանդություն և ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ մյուս երկրներում որևէ տարածման միտում չկա: «Պարզապես հասարակությունը դարձել է ավելի բաց», - նշեց նա
Իր հերթին հոգեբան Սիրանուշ Անդերասյանը նշեց, որ ըստ գիտնականների վարկածների՝ կան նման սեռական կողմնորոշման մի քանի վարկածներ, որոնք ապացուցված չեն. գենետիկ, սոցիալական:
Նա նշեց, որ մեծ ազդեցություն ունի նաև դեռահաս տարիքում ստացված ինֆորմացիան՝ ընտանիքում հոր և մոր հետ հոգեբանական մտերմությունը:
«Ընտանիքում տաբուները, թերևս չեն կարող ազդել միասեռական կամ երկսեռական կողմորոշման վրա, բայց ընդհանուր սոցիալական միջավայրը մեծ նշանակություն ունի՝ մանավանդ դեռահաս տարիքում», - ասաց նա: