Գյումրիում նոր տեքստիլ կոմբինատ կկառուցվի
Օրվա մամուլ
09:36 08/12/2012

Գյումրիում նոր տեքստիլ կոմբինատ կկառուցվի

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Գյումրիում մտադիր են նոր տեքստիլ կոմբինատ կառուցել: Հինը` «Լենտեքստիլը», որում 27 հազար մարդ էր աշխատում, և բանվորներ կային ԽՍՀՄ տարբեր երկրներից, փլվեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ:

Քաղաքապետարանին մոտ կանգնած թերթի աղբյուրներն ասում են, որ նոր կոմբինատն ավելի համեստ աշխատուժ կունենա, և որ վերջինիս հիմնադրման համար գումարներ ներգրավելու շուրջ քաղաքապետարանը բանակցություններ է վարում եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչների հետ:

Placeholder
Գյումրիում նոր տեքստիլ կոմբինատ կկառուցվի