Ռուս շրջանավարտների 26 տոկոսը քննությունների համար դիմում է կրկնուսույցների օգնությանը
Կրթություն, գիտություն
20:20 10/12/2012

Ռուս շրջանավարտների 26 տոկոսը քննությունների համար դիմում է կրկնուսույցների օգնությանը

 Ռուսական դպրոցների շրջանավարտների քառորդ մասը միասնական քննությունները բարեհաջող հանձնելու համար դիմում է կրկնուսույցների, շատ հայտնի՝ ռեպետիտորների օգնությանը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ դաշնային վիճակագրական ծառայության պետի տեղակալ Կոնստանտին  Լայկամը փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն: 

«Ավարտական դասարանների աշակերտների ու աշակերտուհիների գերակշիռ միեծամասնությունը՝ 90 տոկոս, հատուկ պատրաստվում են պետական միասնական քննություններին: Նրանցից 63 տոկոսը պատրաստվում է միայնակ, իսկ 26 տոկոսը՝ կրկնուսույցների օգնությամբ», -հայտարարել է պաշտոնյան:

Placeholder
Ռուս շրջանավարտների 26 տոկոսը քննությունների համար դիմում է կրկնուսույցների օգնությանը