Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երթ առանց Տեր-Պետրոսյանի. ՀԱԿ-ը նամակ է փոխանցել ԵԽ հայաստանյան գրասենյակին (Տեսանյութ)
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Առաջ դեպի ազատ Հայաստան» պաստառներով Ազատության հրապարակից մեկնարկած Հայ Ազգային կոնգրեսի երթը մի պահ կանգ առավ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի մոտ: Շենքի առջև ելույթ ունենալով ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ասաց, որ ԵԽԽՎ-ն նոր բանաձև է ընդունել, որով «քաղբանտարկյալ» եզրույթը հստակեցվել է:
Այնուհետև Զուրաբյանը նշեց, որ իրենք տեղյակ են պահել ԵԽԽՎ-ին, որ ՀԱԿ-ի չորս ակտիվիստները (Տիգրան Առաքելյան, Արտակ Կարապետյան, Դավիթ Քիրամիջյան, Սարգիս Գևորգյան) բոլոր չափանիշներով համապատասխանում են այդ պահանջներին: Նաև նշեց, որ հույս չպետք է դնել Եվրոպայի վրա և հիմնական աշխատանքը ՀՀ ժողովրդի ուսերին է: «Պետք է ցույց տալ, որ այդ բոլոր պահանջների հիմքում ժողովուրդը կա», -ասաց Զուրաբյանը և հայտարարեց, որ այսօր այդ բովանդակությամբ նամակ են հանձնելու ԵԽ հայաստանյան գրասենյակին:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված երթի մասնակիցները ԵԽ հայաստանյան գրասենյակի վերադարձել են Ազատության հրապարակ և այդ շարժման ընթացքում հնչել են լոզունգներ` «Լե-վոն նա-խա-գահ»:
Երթի ընթացքում քաղաքական հայտարարություններ չեն արվել: Երթին մասնակցել են Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը երթին չի մասնակցել:
ՀԱԿ-ը կդիմի ԵԽ-ին, սակայն ՀԱԿ համախոհները Եվրոպային չեն հավատում