Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայում 86 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայան: Այս մասին տեղեկացնում է «Վեստի» հեռուստտաընկերությունը` հղում անելով «Գալինա Վիշնևսկայայի անվան օպերային երգեցողության կենտրոն»-ի հաղորդագրությանը:
Վիշնևսկայան եղել է աշխաչահռչակ դիրիրժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի կինը: Ամուսնական զույգը սովետական տարիներին այլախոհության համար ճնշումների է ենթարկվել և տևական ժամանակ բնակություն հաստատել արևմուտքում: 1990-ականներին Խորհրդային միության փլուզումից հետո զույգը վերադարձել էր Ռուսաստան, որտեղ վերականգնվել էր նրանց քաղաքացիությունը:
Վիշնևսկայան երկար տարիներ աշխատել է Մոսկվայի կոնսերվատորիայում որպես պատվավոր պորֆեսոր: