Մեքենաներն ապահովեք ձմեռային անվադողերով. Ամենուր ձյուն է տեղալու
Օրվա մամուլ
09:37 11/12/2012

Մեքենաներն ապահովեք ձմեռային անվադողերով. Ամենուր ձյուն է տեղալու

Այսօր հանրապետության գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղալու: Նրանց, ովքեր պատրաստվում են մեքենայով ճանապարհ գնալ մարզից մարզ կամ դեպի մայրաքաղաք, խորհուրդ է տրվում մեքենաները ձմեռային անվադողերով ապահովել:
Այս մասին զգուշացնում է «Հայկական ժամանակը»:

Ըստ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության, այսօր ՀՀ լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, որոշ հատվածներում` մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց: Ձյուն է տեղալու Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց Ձորում: Մյուս մարզերում և Երևանում տեղումներն անձրևի տեսքով կլինեն:

Placeholder
Մեքենաներն ապահովեք ձմեռային անվադողերով. Ամենուր ձյուն է տեղալու