Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Green card»-ի կամ այլ ներգաղթային փաստաթղթերի համար ԱՄՆ դեսպանատուն դիմում է օրական 70 մարդ
«Green card»-ի տրամադրման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների կողմից ցուցումների կամ խնդրանքի մասին ես տեղյակ չեմ», - այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանելով Panorama.am-ի լրագրողի հարցին, թե Հայաստանից միգրացիայի նվազեցման նպատակով մեր երկրի որևէ գերատեսչություն, արդյոք, այս տարի դիմել է դեսպանատուն` ասաց ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերի վերջին մեր երկրից միգրացիայի շուրջ բուռն քննարկումներ են ընթացել` կապված ՌԴ «հայրենակիցների վերադարձի» միգրացիոն ծրագրի շուրջ, այն բանից հետո, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել էր, թե Դաշնության հայերի միգրացիայի մասին խոսելուց առաջ պետք է խոսել «Green card»-ի և ԱՄՆ դեսպանատան դիմաց հերթերի մասին:
ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո, որ ՌԴ Միգրացիոն ծառայության նման գործունեությունը մեր երկրում ցանկալի չէ` վերջինս կասեցրել է իր աշխատանքները:
Արձագանքելով ՌԴ դեսպանի հայտարարությանը` այսօրվա ասուլիսին ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լին ընդգծեց, որ «Green card»-ն առաջին տարին չէ, որ խաղարկվում է, ևխաղարկվում է ոչ միայն Հայաստանի համար, իսկ արդյունքում` ԱՄՆ մեկնելու թույլտվություն քիչ մարդ է ստանում:
«Green card»-ի կամ այլ ներգաղթային փաստաթղթերի համար դեսպանատուն դիմում է օրական շուրջ 70 մարդ, բայց մենք աշխատում ենք շաբաթական ընդամենը 3 օր: Այս տարի դիմումների թիվն ավելի մեծ է քան նախորդը, բայց, ոչ այնքան շատ, որքան 10 տարի առաջ էր», - ասաց հյուպատոս Ջորջ Լին»