Թուրք-իրանական հարաբերությունների լճացումը, արդո ՞ ք կապված է հայ-իրանական հարաբերությունների հետ. Քոլեյնիի մեկնաբանությունը
Քաղաքական
15:28 12/12/2012

Թուրք-իրանական հարաբերությունների լճացումը, արդո ՞ ք կապված է հայ-իրանական հարաբերությունների հետ. Քոլեյնիի մեկնաբանությունը

Հայ-իրանական հարաբերությունները կարող են կովկասյան երկրների համար լավ օրինակ ծառայել:
Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:

Դեսպան Քոլեյնին, անդրադառնալով սահմանային անվտանգության ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությանը, նշել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ահաբեկչության, մաքսանենգության, փողերի լվացման դեմ պայքարի, ինչպես նաև մի շարք ոլորտներում:

Նրա խոսքով՝ սահմանային հարցում Հայաստանն ու Իրանը միշտ էլ ունեցել են առողջ և համագործակցային հարաբերություններ, որոնք կովկասյան հարևան երկրների համար լավ օրինակ կարող են լինել:

Այն հարցին, թե թուրք-իրանական հարաբերությունների լճացումը, արդո ՞ ք կապված է հայ-իրանական հարաբերությունների հետ, դեսպան Քոլեյնին պատասխանել է. «Իրանը և ՛ Թուրքիայի և ՛ կովկասյան տարածաշրջանի երկրների հետ ունի հավասարակշռված հարաբերություններ: Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքն այն է, որ այն երկրները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը, Իրանն այդ երկրների հետ կպահպանի և կզարգացնի իր բարիդրացիական հարաբերությունները:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ ունեցած իր հարաբերությունները երբեք չի կապում այլ երկրների հետ ունեցած իր հարաբերությունների հետ: Ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները չի կապում Երևանի և Թեհրանի հարաբերությունների հետ»:

Նախորդող տեղեկատվություն՝
ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան. Հայոց ցեղասպանության հարցը Եվրոպայի «դեմոկլեսյան» սուրն է` կախված Թուրքիայի գլխին
 

Placeholder
Թուրք-իրանական հարաբերությունների լճացումը, արդո ՞ ք կապված է հայ-իրանական հարաբերությունների հետ. Քոլեյնիի մեկնաբանությունը