Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ճշտում է
Սպորտ
18:07 12/12/2012

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ճշտում է

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2012 թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի տարածած՝ Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցանկում տեղ է գտել երկու բացթողում: Առաջին` չի նշվել, որ Վաչիկ Վարդանյանը, Եվրոպայի սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր լինելուց բացի, նաև աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, երկրորդ` չի նշվել, որ Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլ նաև աշխարհի առաջնության և աշխարհի ուսանողական առաջնության բրոնզե մեդալակիր է:

Placeholder
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ճշտում է