Արոնյանը և Դանիելյանը` համաշխարհային մտավոր խաղերում
Սպորտ
17:15 12/12/2012

Արոնյանը և Դանիելյանը` համաշխարհային մտավոր խաղերում

Լևոն Արոնյանը դեկտեմբերի 14-19-ը կմասնակցի Պեկինում համաշխարհային մտավոր (ինտելեկտուալ) խաղերի ծրագրով անցկացվելիք մրցաշարին, որը կընթանա երեք ձևաչափով` արագ, կայծակնային և կույր շախմատ: Ելույթ կունենան 16 ուժեղագույն գրոսմայստերներ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արոնյանի մրցակիցները կլինեն Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզևիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Տոպալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգանը, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը:

Էլինա Դանիելյանը ելույթ կունենա նույն մրցակարգով անցկացվելիք կանանց մրցաշարում, որտեղ նույնպես հանդես կգան 16 մասնակիցներ:

Placeholder
Արոնյանը և Դանիելյանը` համաշխարհային մտավոր խաղերում