Բեքհեմը կարող է պաշտոն ստանալ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում
Աշխարհում
13:42 12/12/2012

Բեքհեմը կարող է պաշտոն ստանալ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Դևիդ Բեռնշտայնը չի բացառել, որ ազգային թիմի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարող է պաշտոն զբաղեցնել իր ղեկավարած կազմակերպությունում:

«Բեքհեմն Անգլիայի արժեքավոր ակտիվն է, և նրան անհրաժեշտ է թանկ գնահատել,- Բեռնշտայնի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:- Հնարավոր է` ինչ-որ փուլում մեր ճանապարհները կհատվեն: Կարծում եմ` Բեքհեմն ամենահանրահայտ մարզիկն է ողջ աշխարհում: Նրա հետ համագործակցությունը ֆուտբոլային ասոցիացիային շատ օգուտ կտա»:

Հիշեցնենք, որ 37-ամյա Բեքհեմը հեռացել է «Լոս Անջելես Գելեքսիից» և առայժմ չի կողմնորոշվել ապագայի պլանների հարցում:

Placeholder
Բեքհեմը կարող է պաշտոն ստանալ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում