Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ներկայացանք մշակութային մի հատվածով, որով մրցակիցներ չունենք». Ավարտվեցին Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները
Այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է հայ գրքի գեղարվեստական ձևավորման ավանդույթներին, հայկական միջավայրում զարգացած ընթերցանության պատմությանը և ներկայացնում է 19-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի 70-ականներն ընկած ժամանակահատվածի պատմությունն ու այդ ընթացքում ստեղծված արժեքավոր ցուցանմուշները:
Լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ այս ցուցահանդեսը եզրափակում է Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք անցկացվեցին 2011-ի դեկտեմբերից սկսած առ այսօր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների մշակութային ավանդույթներով հայտնի քաղաքներում: «Այս ցուցահանդեսով ամփոփում են տարին ոչ թե ֆորմալ առումով, այլ ստանձնած պարտավորությունների: Որոշել էինք ներկայացնել մեր գրատպության ողջ պատմությունը ու ներկայացրեցիքն: Ցուցադրությունների մեկնարկեը տրվեց Վենետիկում»,- նշեց նախարարը` հավելելով, որ աշխարհի հայտնի 12 քաղաքներում ներկայացվել է հնատիպ հայ գիրքը:
Նախարարի խոսքով, այս ցուցադրությունով փորձել են ցույց տալ, թե ինչպիսին է եղել հայ գրատպության պատմությունը 19-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները. «Այս ցուցահանդեսի հիմնական նպատակն է, ցույց տալ, թե ինչպիսինն է եղել գրատապությունն իր բովանդակության մեջ, ինչպիսին են եղել ընթերցանության ավանդույթները, որ խավի մեջ են ձևավորվել, ինչպես են տարածվել ժողովրդի մեջ, ինչպես է փորձել հրատարակիչը ընթերցողի համար գիրքը դարձնել հմայիչ»:
Նախարարի խոսքով, ընդհանրապես, ինչ պլանավորել էին իրականացնել Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, հիմնական կատարվել է: «Ամեն ինչ ծրագրվել էր, բայց անընդհատ համալրվում էր այդ ծրագիրը: Մենք նախատեսել էինք մասնակցել միջազգային տոնավաճառների, ցուցահանդեսների, բայց մասնակցեցինք նաև առաջին անգամ գրական փառատոների»,- ծրագրերի մասին խոսելիս ասաց մշակույթի ոլորտի պատասխանատուն, ապա հավելեց. «Հպարտ էին այն ցուցադրություններով, որոնք կայացան արտերկրում, որովհետև ներկայացանք մշակութային մի հատվածով, որով մենք մրցակիցներ չունենք, իսկ այդ դեպքում հզոր ու ուժեղ ես զգում»:
Ցուցահանդեսի համադրող Վարդան Կարապետյանը լրագրողներին ասաց, որ այս ցուցադրություն ավելի շատ ուղղված է ոչ թե գրքին, այլ ընթերցողին, գիրք արտադրողներին: Բացի այդ, ըստ նրա, փորձել են ցույց տալ արդեն հենց Հայաստանում, հայ նկարիչների կողմից իրականացված գրքի ձևավորումները, քանի որ հնատիպ գրքերը տպագրվել են Հայաստանից դուրս ու նկարազարդվել են այլազգիների կողմից: Իսկ արդեն Հայաստանի ներսում Գևորգ Բաշինջախյանը, Վարդգես Սուրենյանցը, Ալեքսանդր Ծատուրյանը, Եղիշե Թադևոսյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հակոբ Կոջոյանը, Մարիրոս Սարյանը, Միքայել Աուրտչյանը, Երվանդ Քոչարը, Գրիգոր Խանջյանը, Սուրեն Ստեփանյանը տարբեր ժամանակաշրջաններում (սկսած 1880-ականներից մինչև 2-րդ աշխարահամարտից հետո ընկած հատված) որակապես նոր մակարդակի են հասցնում գրական ստեղծագործությունների նկարազարդումներն ու գրքի ձևավորումն ընդհանրապես:
Նախորդող նորություն` ՀՀ նախագահը մասնակցել է` «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը