«Էրեբունի» ԲԿ անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հիվանդանոցի այցելուներից մեկին
Օրվա մամուլ
09:49 12/12/2012

«Էրեբունի» ԲԿ անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հիվանդանոցի այցելուներից մեկին

«Ժամանակ»-ի տեղեկություններով` երկու օր առաջ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել: ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանին պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հիվանդանոցի այցելուներից մեկին, ով բուժզննման նպատակով մոր ուղեկցությամբ այցելել էր հիվանդանոց: Երեկ ոստիկանությունից թերթին հայտնել են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Placeholder
«Էրեբունի» ԲԿ անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հիվանդանոցի այցելուներից մեկին