Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը
Կրթություն, գիտություն
15:58 12/12/2012

Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը

Այսօր մեկնարկել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է Երևանի ավագ դպրոցների միջև։ Մրցույթ-փառատոնին մասնակցում է Երևանի 35 դպրոցի թիմ՝ յուրաքանչյուրում 6 մասնակից։
Այս մասին հայտնում են կուսակցության երիտասարդական կազմակերպությունից:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը նշել է, որ ՀՀԿ ԵԿ-ն ինտելեկտուալ մրցույթ-փառատոն կազմակերպում է արդեն 7-րդ տարին։ Հիմնական նպատակն է աշակերտների շրջանում բարձրացնել գիտելիքի արժևորման խնդիրը, նպաստել դպրոցականների բազմակողմանի զարգացմանը։

Երևանի թիվ 190 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Մաճկալյանը բազմաթիվ անգամներ է մասնակցել ինտելեկտուալ խաղ-մրցույթների և շատ անգամ արժանացել հաղթանակների։ Այս անգամ ևս Սոնան հույս ունի, որ իրենց թիմը լավ հանդես կգա և կգրավի մրցանակային տեղ։

«Նման խաղ-մրցույթները հարստացնում են գիտելիքի պաշարը, մասնավորապես ինձ տալիս են վստահություն սեփական ուժերի վրա, բացի այդ, ծանոթանում ենք տարբեր դպրոցների մեր հասակակիցների հետ»,- ասում է Սոնան։

Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը կանցկացվի երկու կիսաեզրափակիչ փուլերով։ Առաջին 6 տեղերը զբաղեցրած դպրոցական թիմերն ուժերը կչափեն եզրափակչում և կպայքերեն Երևանի գավաթի համար։
Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնն անցկացվում է Գիտակների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։

Placeholder
Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը