«The New York Times». Կրկին սկսվել է սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան
Հասարակություն
12:20 12/12/2012

«The New York Times». Կրկին սկսվել է սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան

Կրկին սկսվել է սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան, քանի որ Սիրիայում պայքարը դեռ շարունակվում է: Գրում է «The New York Times»-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ մեկ դար առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, հայերի նախնիները փախել են Օսմանյան կայսրությունից և հաստատվել Սիրիայում:

«Հայերը հիմա օգնություն են ուղարկում սիրիահայերին` օգնելով նրանց գոյատևել: Նրանք նաև օգնում են սիրիահայերին տեղափոխվել Հայաստան` ժամանակավոր կամ էլ մշտական բնակություն հաստատելու համար` արագ կերպով նրանց վիզա, քաղաքացիություն և բնակվելու թույլտվություն տրամադրում: Մոտ 6000 սիրիացիներ ձգտում են ապաստան ստանալ Հայաստանում, քանի որ Հալեպում շարունակվում են մարտերը:

Վերջին ամիսներին,  մթերքներով լի 3 ինքնաթիռ Հայաստանից ուղևորվեց դեպի Հալեպ: Օգնությունը բաժանվել է հայկական թաղամասերում»,-գրում է պարբերականը:

«The New York Times»-ը նաև գրում է, որ սիրիահայերը Սիրիայում հայտնի են իրենց ոսկու և արծաթի արհեստագործությամբ, ինչպես նաև սքանչելի խոհանոցով:

Placeholder
«The New York Times». Կրկին սկսվել է սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան