Բենզեման կոճի վնասվածք է ստացել
Աշխարհում
14:22 13/12/2012

Բենզեման կոճի վնասվածք է ստացել

Ժոզե Մոուրինյոն «Սելտայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Քարիմ Բենզեմային ընդգրկեց «Ռեալի» հիմնական կազմում, սակայն արդեն 31-րդ րոպեին ստիպված էր փոխարինել նրան: Ֆրանսիացի հարձակվողը կոճի վնասվածքի պատճառով այլևս չէր կարող շարունակել հանդիպումը:

Վնասվածքի լրջության աստիճանի և վերականգնման կոնկրետ ժամկետների մասին առայժմ որևէ տեղեկատվություն չկա:

Placeholder
Բենզեման կոճի վնասվածք է ստացել