«Hurriyet Daily News». Լ. Ֆաբիուսը թուրք-ֆրանսիական հարաբերություների հեռանկարում մեջբերում է «Հայոց Ցեղասպանության» հարցը
Քաղաքական
13:08 13/12/2012

«Hurriyet Daily News». Լ. Ֆաբիուսը թուրք-ֆրանսիական հարաբերություների հեռանկարում մեջբերում է «Հայոց Ցեղասպանության» հարցը

«Hurriyet Daily News» պարբերականը անդրադարձել է թուրք-ֆրանսիական հարաբերություններին: Մասնավորապես,  այս կապակցությամբ պարբերականը հրապարակել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հոդվածը, որում անդրադառնալով ֆրանս-թուրքական երկկողմ հարաբերություններին, վերջինս նշել է, թե  դրանք ունեն զարգացման լրջագույն հնարավորություններ:

Խոսելով Հայոց ցեղապանության խնդրի մասին, նա իր հոդվածում գրել է. «Հայոց ցեղասպանության հարցը շատ նուրբ հարց է, որը շատ անգամ ստվեր է գցում ֆրանս-թուրքական երկկողմ հարաբերությունների վրա: Թուրքիայում շատերը քննադատում են Ֆրանսիային, ով ընդունում է «հայկական դրույթները»: Ֆրանսիայում շատերը կարծում են, որ Թուրքիան փորձում է նվազագույնի հասցնել, եթե ոչ մերժել ողբերգությունը, որը բաժին է ընկել մեր հայկական ծագում ունեցող քաղաքացիներին: Ամեն ինչ փոփոխվում է: Իմ գործընկեր Ահմեդ Դավութօղլուն վերջերս հանդես է եկել մի հուսադրող հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է. «Հայերի դիմաց կանգնած է մեկը, ով գիտի լսել»:

Արտգործնախարարը չի պնդել, որ 1915 թ. ոչինչ տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հայկական քաղաքակրթության վերացման փաստը անատոլիական հողից` արժանի է Թուրքիայի կողմից որոշակի ուշադրության, այն առումով, որպեսզի 1915 թ-ին առաջացած վերքերը սպիանան: Ես հուսով եմ,  որ շուտով մենք կհասնենք պատմության խաղաղ և արդարացի ընթերցանության: Միևնույն ժամանակ մենք պետք է փորձենք սովորել հարգանքով վերաբերվել մեզ հասած ժառանգության բազմազանությանը, որի պահապաններն ենք մենք հանդիսանում»:

Placeholder
«Hurriyet Daily News». Լ. Ֆաբիուսը թուրք-ֆրանսիական հարաբերություների հեռանկարում մեջբերում է «Հայոց Ցեղասպանության» հարցը