Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
18:02 13/12/2012
Ցանցի բարելավման աշխատանքներում առաջացած խափանման պատճառով Orange-ի բջջային կապում խնդիրներ են առաջացել
Orange ընկերության բջջային կապի բաժանորդներն այսօր մի քանի ժամ չեն կարողացել զանգեր կատարել: Պատճառը, ինչպես Panorama.am-ին հայտնեց Orange Արմենիա ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, ցանցի բարելավման աշխատանքներում առաջացած խափանումն է եղել: Նա նշեց, որ բջջային կապն ամբողջությամբ խափանված չի եղել, և որոշ հեռախոսահամարներ գործել են:
Նրա խոսքերով՝ առաջացած խնդիրները հնարավոր է եղել վերացնել մեկ ժամվա ընթացքում և այժմ այն ամբողջությամբ վերականգնված է:
Placeholder