Տիեզերք ուղարկված և Երկիր վերադարձած Հայոց այբուբենն այսօր հանձնվելու է հայկական կողմին
Օրվա թեմա
13:35 14/12/2012

Տիեզերք ուղարկված և Երկիր վերադարձած Հայոց այբուբենն այսօր հանձնվելու է հայկական կողմին

Այսօր Մոսկվայի մարզի «Զվյոզդնի գորոդոկ» քաղաքում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի Հայ գրատպության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակներում կազմակերպած ակցիային. «ՌՈՍԿՈՍՄՈՍ» Դաշնային տիեզերական գործակալության կողմից տիեզերք ուղարկված և Երկիր վերադարձած Հայոց այբուբենը պաշտոնական պայմաններում կհանձնվի հայկական կողմին:
Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարությունից:

Աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 13-15-ը, որպես Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /ՀՀՄՀ/ վարչությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ Մոսկվայում կմասնակցի ՀՀԽ և ՀՀՄՀ համատեղ նիստին:
Նիստի օրակարգում նախատեսվում է ՀՀՄՀ գործունեությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի քննարկումներ:

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հետ Մոսկվա մեկնած պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը, «ՌՈՍՍՈՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՈՎՈ» Դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և այլք:

Placeholder
Տիեզերք ուղարկված և Երկիր վերադարձած Հայոց այբուբենն այսօր հանձնվելու է հայկական կողմին