Ղազախստանը ևս կհրաժարվի ռուսատառ գրից. «Ղազախը ղազախի հետ պետք է խոսի միայն ղազախերեն»
Կրթություն, գիտություն
20:33 14/12/2012

Ղազախստանը ևս կհրաժարվի ռուսատառ գրից. «Ղազախը ղազախի հետ պետք է խոսի միայն ղազախերեն»

 Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է 2025 թվականից ռուսատառ  ղազախերենից լատինատառին անցնելու մասին և հանձնարարել է կառավարությանը` սկսել այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», նախագահ Նազարբարը հայտարարել է, որ լատինատառին անցնելը ոչ միայն կնպաստի ղազախերենի զարգացմանը, այլ նաև կդարձնի այն ժամանակակից տեղեկատվության լեզու:

«2025
թվականին այն կդառնա նաև համընդհանուր օգտագործման լեզու: Կրկնում եմ` ղազախը ղազախի հետ պետք է խոսի միայն ղազախերեն», - շեշտել է նա:

 Միաժամանակ Նազարբաևը չի ուրացել նաև ռուսերենը` ընդգծելով, որ վերջինս առաջադիմական մեծ դեր խաղաց ղազախ ժողովրդի համար` «դուրս բերելով դեպի միջազգային մշակույթ և գիտություն»: 

«Մենք պետք է հոգատարությամբ մոտենանք ռուսերենին: Այդ լեզվին տիրապետելը մեր ազգի պատմական առավելությունն է», - ասել է Ղազախստանի ղեկավարը:

 Միաժամանակ նախագահը խոչ է արել մեծ ուշադրություն դարձնել անգլերենի ուսուցմանը, նշելով, որ այն «նոր անսահման հնարավորություններ կբացի»:

Գրական ղազախերեն լեզուն ձևավորվել է XIX դարում` ղազախ լուսավորիչներ Աբայ Կունանբաևի և Իբրայ Ալտընսարինի գործունեության շնորհիվ: Այն ժամանակ սկսել են օգտագործել արաբական տառերը, իսկ 1929 թվականից` լատինական: 1940 թվականից սկսեցին կիրառվել ռուսական տարերը

Placeholder
Ղազախստանը ևս կհրաժարվի ռուսատառ գրից. «Ղազախը ղազախի հետ պետք է խոսի միայն ղազախերեն»