Նարեկ Բեգլարյանը տեղափոխվեց «Գանձասար»
Սպորտ
15:42 14/12/2012

Նարեկ Բեգլարյանը տեղափոխվեց «Գանձասար»

Ինչպես տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կայքը, Նարեկ Բեգլարյանը գալիք տարի հանդես կգա Կապանի «Գանձասարում»: 

Դեկտեմբերի 13-ին «Միկայի» հարձակվողը կես տարվա պայմանագիր է կնքել կապանյան թիմի հետ: Նարեկը «Միկայի» հնաբնակներից էր և երևանյան թիմում հանդես էր գալիս 2005 թ.-ից: Նա «Միկայի» մարզաշապիկով Հայաստանի առաջնություններում մասնակցել է 140 հանդիպման և դարձել 38 գոլի հեղինակ: Բեգլարյանի այս ցուցանիշն ակումբի պատմության մեջ 3-րդն է: Նրանից շատ գոլեր են խփել միայն Արտյոմ Ադամյանը` 43 և Արմեն Շահգելդյանը` 42:

Նշենք, որ տարեսկզբին Նարեկը վարձավճարով տեղափոխվել էր Սլովակիայի «Տատրան», իսկ հետո վերադարձել էր «Միկա»:

Placeholder
Նարեկ Բեգլարյանը տեղափոխվեց «Գանձասար»