Հայաստանում մասնագետ գյուղատնտեսների «սով» է
Տնտեսություն
13:40 14/12/2012

Հայաստանում մասնագետ գյուղատնտեսների «սով» է

Գյուղական համայնքներում անասնաբույժների  առկայության խնդիրը լուծվել է՝  650 համայնք ունի իր անասնաբույժը, սակայն ոչ բոլոր համայնքներն ունեն գյուղատնտես: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Ըստ բանախոսի՝ այս խնդիրը նախարարության համար մտահոգիչ է, սակայն գյուղատնտեսի բացակայությունը պայմանավորված է համապատասխան մասնագետների սակավությամբ: Պետրոսյանը ցավով նշեց, որ շատ համայնքներում գյուղատնտեսի պարտականություններն իրականացնում են մարդիկ, ովքեր այլ մասնագիտություն ունեն:

«Գյուղատնտեսության նախարարության գյուղոլորտին ուղղված ցուցումները փորձում են իրականացնել որոշ մարզային կառույցների, ՀԿ-ների միջոցով, քանի որ այն անձը, ով պետք էր անհրաժեշտ խորհուրդները տար` համայնքները չունեն», - փաստեց փոխնախարարը, նկատելով, որ շատ համայնքներում չկան նույնիսկ համապատասխան հաստիքներ: 

Placeholder
Հայաստանում մասնագետ գյուղատնտեսների «սով» է