ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սպիտակ տուն
Քաղաքական
10:12 14/12/2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սպիտակ տուն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ Տուն: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ
կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին:

Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա այսօր:

Placeholder
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սպիտակ տուն