Թուրքիայի մեջլիսի նախագահը Ղարաբաղի հարցով է պայմանավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
Քաղաքական
11:33 14/12/2012

Թուրքիայի մեջլիսի նախագահը Ղարաբաղի հարցով է պայմանավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը, ելույթ ունենալով Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված կոնֆերանսում, խոսել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններից նաև:

Ըստ «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի` Չիչեքը նշել է, թե Ադրբեջանը Թուրքիայի համար կարևորություն ունի և ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությունը առաջնահերթության կարգ ունի Անկարայի արտաքին քաղաքականությունում:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն այն է, որ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի կայունությանը և խաղաղությանը սպառնացող ամենալուրջ հարցն է: Եթե խոսք գնա Կովկասի երկարաժամկետ խաղաղության մասին, ապա մենք սպասում ենք այդ ուղղությամբ կատարվելիք Հայաստան պետության քայլերին: Ավելի ստույգ ասած` սպասում ենք, որ հայկական քաղաքականությունն ազատվի սփյուռքի խնամակալությունից»,- ասել է Ջեմիլ Չիչեքը:

Placeholder
Թուրքիայի մեջլիսի նախագահը Ղարաբաղի հարցով է պայմանավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը