Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր նախաձեռնություն Ֆրանսիայի խորհրդարանում
Քաղաքական
12:37 15/12/2012

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր նախաձեռնություն Ֆրանսիայի խորհրդարանում

Մարսելից առաջադրված հայամետ պատգամավոր Վալերիա Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանում դարձյալ հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը:

Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության անդամ Բուայեն նախորդ անգամ առաջարկում էր օրենքով սահմանել ազատազրկման կամ տուգանքի պատժաչափ Ֆրանսիայի օրենքով կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունները ժխտողների համար:

Բուայեն խորհրդարանին առաջարկում է ստեղծել հետաքննության խորհրդարանական հանձնախումբ, որը պետք է հետազոտի ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքի նկատմամբ Սահմանադրական խորհրդի բացասական դիրքորոշման պատճառները:

Հիշեցնենք, որ 2011-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի օրենսդիրը ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել Բուայենի հեղինակած հիշյալ օրինագիծը, որը սակայն 2012-ի փետրվարի 28-ին հակասահմանադրական ճանաչվեց և չեղյալ հայտարարվեց Սահմանադրական խորհրդիմ կողմից:

Placeholder
Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր նախաձեռնություն Ֆրանսիայի խորհրդարանում