Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր հայկական կինոն միտված է աճելու` լավանալուն, մշակութային արժեք դառնալու, համաշխարհային կինոարտադրությանը ինտեգրվելու: Ասուլիսում հայկական այսօրվա կինոն այսպես բնութագրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով, այսօր ավելի ակտիվ են ռեժիսորները, սցենարիստները, դերասանները, շատ են այլ երկրների հետ համատեղ արտադրվող ֆիլմերը:
Խոսելով հայկական կինոյի կարևորագույն խնդիրների մասին` Գ. Գևորգյանը առանձնացրեց երեք` կինոյի մասին օրենքի բացակայություն, պրոֆսեիոնալ մասնագետերի պակաս, տեխնիկական զինվածություն:
Թվարկված խնդիրներին իր կողմից հավելում արեց նաև Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը` «հայկական կինոն և այսօր ապրող մարդուն իրար բերելն է»: