Մեդվեդևի ուղերձը. Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք
Քաղաքական
12:57 15/12/2012

Մեդվեդևի ուղերձը. Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք

ՀՀԿ տասնչորսերորդ համագումարի պատվիրակներին իր ուղերձով է դիմել «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության Վարչապետ պարոն Դմիտրի Մեդվեդևը:

Նա ընդծել է, իշխող կուսակցության համագումարը կարևոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետևաբար նաև ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա:

«Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի «Միասնական Ռուսաստանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցության արգասաբեր համագործակցությունը, այն կուսակցությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել են իրենց քաղաքացիների մեծամասնության աջակցությունը»,– ընդգծել է ՌԴ վարչապետը:

«Վստահ եմ, որ միջկուսակցական բովանդակային երկխոսությունը ապագայում ևս կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը: Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում»,– եզրափակել է Ռուսաստանի Դաշնության Վարչապետ, «Միասնական ռուսաստան» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:

Ինչպես տեղեկացրել ենք, Դմիտրի Մեդվեդևի ուղերձը ընթերցել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ, բևեռախույզ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը:

Կարդացեք նաև` 


Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ համագումարում. Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան

Բլից. Խաչիկ Ասրյանը` Սերժ Սարգսյանի հաղթանակի ու ՀԱԿ-ի կործանման մասին

Կ.Կարապետյան. ՀԱԿ-ի թեկնածուն փոփոխություն չի բերի

Բլից. Տիգրան Արզաքանցյանը «էկոնոմիչեսկի» տուժել է պատգամավորության ժամանակ

Մարտենս. Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի


Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչ. ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության գործում

Օրակարգի միակ հարցը` առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու


 

Placeholder
Մեդվեդևի ուղերձը. Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք