Անակնկալ այցեր մանկապարտեզներ. Խախտումներ չեն գտել
Կրթություն, գիտություն
15:58 17/12/2012

Անակնկալ այցեր մանկապարտեզներ. Խախտումներ չեն գտել

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պատասխանատուն այսօրվա խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում գործում են ջեռուցման համակարգերը և պարբերաբար վերահսկվում է անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախորդ շաբաթ շարունակվել են նաև անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ` մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման նպատակով: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
 

Placeholder
Անակնկալ այցեր մանկապարտեզներ. Խախտումներ չեն գտել