Օսկանյանը ևս խոսեց. Անօրինական է
Քաղաքական
11:12 17/12/2012

Օսկանյանը ևս խոսեց. Անօրինական է

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսակցության ձայնագրության հրապարակմանը: Նրա կարծիքով, իրավապահները պետք է հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին:

«Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի մասին:

Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:

Այս հարցի կապակցությամբ ես երեք նկատառում ունեմ.

1. Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է և անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին:

2. Նրանք, ովքեր կազմակերպել և տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհարամրհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը:

3. Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ»,-գրել է Օսկանյանը:

Նախորդող հրապարակում`
Սկանդալային զրույց. Օսկանյանը լռում է, Զուրաբյանը մեղադրում ԱԱԾ-ին, իսկ Փաշինյանը պահանջում քրգործ հարուցել 

Placeholder
Օսկանյանը ևս խոսեց. Անօրինական է