Բլից. Արամ Մանուկյան. Լա~վ էլի...
Քաղաքական
13:40 18/12/2012

Բլից. Արամ Մանուկյան. Լա~վ էլի...

Panorama.am-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

-Պարոն Մանուկյան, դեկտեմբերի 22-ին կայանալու է ՀՀՇ համագումարը...
-Այո, այն դեռ մեկ ամիս առաջ էր որոշված:

-Իսկ ինչո՞ւ ՀԱԿ-ը համագումար չի հրավիրում` իր մեջ ներառված բոլոր ուժերով հանդերձ:
-Ախր սա մեր հերթական համագումարն է, իր օրակարգով, իր ժամկետով, վարչության ընտրություններով...

-Այսինքն` ուզում եք ասել, որ նախագահական ընտրությունների հետ որևէ կապ չուն՞ի:
-Որևէ կապ: Նախագահական ընտրություններն էլ չլինեին այս համագումարը լինելու էր:

-Փաստորեն, մեկը մյուսի հետ մեկտեղելու եք:
-Այո, համընկել է և ցանկալի կլինի, որ մենք ինչ-որ քաղաքական հստակեցումներ անենք:

-ՀՀՇ-ն հանդես է գալու քաղաքական հայտարարությա՞մբ:
-Մենք միշտ ենք նման հայտարարություն անում` ամփոփելով ՀՀՇ-ի անցյալը և ծրագրավորելով ու բանաձևով արտահայտելով ասելիքը:

-Պարոն Մանուկյան, այսօրվա մամուլում կանխատեսումներ կային, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք համագումարում որպես նախագահի թեկնածու առաջադրվելու է Լևոն Զուրաբյանը...
-Լա~վ էլի, լուրջ բաներից խոսենք....

-Այդ դեպքում ե՞րբ է վերջապես իր դիրքորոշումը հստակեցնելու ՀԱԿ-ը:
-Չեմ կարող այս հարցին պատասխանել:

-Իսկ ձայնագրության հրապարակումից հետո քաղխորհրդի նիստ, որևէ քննարկում եղե՞լ է:
-Ոչ:

Placeholder
Բլից. Արամ Մանուկյան. Լա~վ էլի...