Արամ Սարգսյան. Քաղաքական պայքարում պետք է լինեն քաղաքական դեմքեր
Քաղաքական
13:56 18/12/2012

Արամ Սարգսյան. Քաղաքական պայքարում պետք է լինեն քաղաքական դեմքեր

Գալիք նախագահական ընտրությունները կվերածվեն մեկ մարդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաղթարշավի: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Հայաստանում պետք է ձևավորվի նոր քաղաքական օրակարգ: Բանն այն է, որ քաղաքական այն դեմքերը և հնարավոր ձևավորվելիք միավորումները, որոնք կարող էին գալիք ընտրություններում ապահովել իրական մրցակցային մթնոլորտ գտնվում էին նույն դաշտում: Դա է հիմնական պատճառը, որ այսօր քաղաքական և գաղափարական մրցակցության չի սպասվում»,-նշեց Ա. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում արված շեշտադրումներին, ապա դրանք, ըստ Արամ Սարգսյանի, ընդամենը բարի ցանկություններ էին, որոհետև առկա հիմնախնդիրների լուծման գործնական քայլերը բացակայում են:

Անդրադառնալով ԲՀԿ-ի` գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշմանը, բանախոսը նշեց, որ դեպքերի նման զարգացումը ևս մեկ անգամ փաստեց այն իրողությունը, որ խոշոր բիզնեսը նախևառաջ մտածում է սեփական կապիտալի պահպանման մասին:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ քաղաքական պայքարում պետք է լինեն քաղաքական դեմքեր»,- նշեց Արամ Սարգսյանը:

Placeholder
Արամ Սարգսյան. Քաղաքական պայքարում պետք է լինեն քաղաքական դեմքեր