ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար. Հայաստանի անդամագրումը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը «անհար է»
Քաղաքական
16:50 18/12/2012

ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար. Հայաստանի անդամագրումը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը «անհար է»

 Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու շուրջ պայմանագրի ստորագրմամբ` դժվարանում է Հայաստանի անդամակցությունը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը: Որոշ բաղադրիչներով` մեր երկիրը չի կարողանա մասնակցություն ունենալ նաև եվրասիական ինտեգրմանը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստը` պատասպխանելով panorama.am-ի լրագրողին, թե  Եվրամիության համագործակցության բարձր մակարդակը, արդյոք, չի կարող վտանգվել եվրասիական ինտեգմանը` մեր երկրի մասնակցելուց:

 «Հայաստանը չի կարողանա լիարժեք մասնակցել եվրասիական ինտեգրման այս գործընթացին, քանի որ դրա որոշ բաղադրիչներ հակասում են Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու, ինչպես նաև` արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ պայմանագրերին: Կգա պահը, որ Հայաստանը պետք է որոշի իր գերակայությունները», - ասաց նա` հավելելով որ մյուս ոլորտներում նման ինտեգրումը որևէ խնդիր չի հարուցելու:

 Ուիլեմ վան դեր Գիստի կարծիքով` Հայաստանը կարող է ունենալ բարձր քաղաքական համագործակցություն` հետխորհրդային պետությունների հետ, բայց տնտեսության որոշ սեգմենտների հարցում հաշվի նստելով ԵՄ դիրքորոշման հետ:  

 Ըստ բանախոսի` Հայաստանի անդամագրումը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը «ահնար է` Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում»:

«Քաղաքական որոշումներ կայացնելիս այս դեպքում տնտեսական որոշ սահմանափակումներ կլինեն: Մաքսային միության անդամակցող երկիրը զիջում է սուվերենության մի մասը, փոփոխվում են խաղի կանոնները, և հենց դա է պատճառը, որ այդ կառույցին անդամագրվելը հակասում է Եվրամիության հետ ազատ առևտրի հարաբերություններին», - ասաց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավարը: 

Placeholder
ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար. Հայաստանի անդամագրումը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը «անհար է»