Արոնյանը կույր շախմատում գրավեց առաջին տեղը
Սպորտ
14:39 19/12/2012

Արոնյանը կույր շախմատում գրավեց առաջին տեղը

Պեկինում ավարտվեցին շախմատի Համաշխարհային ինտելեկտուալ խաղերը, որին մասնակցում էր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Արոնյանը փայլուն հանդես եկավ կույր շախմատի մրցաշարում և վաստակած 5,5 միավորով վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը: 2-րդ տեղում հանգրվանած ամերիկացի Հիկարու Նակամուրան Արոնյանին զիջեց կես միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովը` 4,5 միավորով:

Placeholder
Արոնյանը կույր շախմատում գրավեց առաջին տեղը