Երևանում բացվել է ևս երկու Beeline բջջային կապի կենտրոն
Տնտեսություն
14:08 19/12/2012

Երևանում բացվել է ևս երկու Beeline բջջային կապի կենտրոն

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանում Beeline բջջային կապի երկու նոր կենտրոնի բացման մասին` Կիևյան փողոց 18/1 և Խանջյան փողոց 35 հասցեներում:

Նոր բջջային կապի կենտրոնները կաշխատեն երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը և կսպասարկեն հաճախորդներին Beeline բջջային կապին վերաբերող բոլոր հարցերով, մասնավորապես` SIM-քարտերի ձեռքբերում, սակագնային փաթեթի փոփոխում, բջջային ինտերնետի միացում և այլն: Նոր բջջային կապի կենտրոնների բացման գործընթացն իրականացվում է բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2012թ-ի նոյեմբերին:

Նշենք, որ 2012թ-ի դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 79 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ և 7 Beeline բջջային կապի կենտրոն:

Լրացուցիչ տեղեկատվություն գործող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների, ինչպես նաև Beeline բջջային կապի կենտրոնների հասցեների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքից:

Placeholder
Երևանում բացվել է ևս երկու Beeline բջջային կապի կենտրոն