Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՔԾ-ն հրապարակեց. Կալանավորված ոստիկանները իրենց աշխատասենյակում մարդ են ծեծել
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդհոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից Panorama.am-ի հարցին ի պատասխան, տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Նախորդող հրապարակում. Ոստիկանության կալանավորված օպերլիազորները մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու համար