Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը կղեկավարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը
2013 թվականին Հայաստանը կղեկավարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Դեկտեմբերի 6-10-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում առաջին անգամ քննարկվել են կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ կատարած աշխատանքների վերաբերյալ անդամ պետությունների ներկայացրած պարբերական զեկույցները, ինչպես նաև հաջորդ նստաշրջանի նախագահության հարցը: Վերջինիս կապակցությամբ անցկացվել են ընտրություններ: Արդյունքում Հայաստանն ընտրվել է նախագահող երկիր և 2013 թվականին կղեկավարի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2007 թ. հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ. հոկտեմբերի 3-ին Փարիզում ստորագրված կոնվենցիան: