Պետկրկեսի ձիերից մեկը սատկել է. կասկած կա, որ պատճառը սիբիրախտն է
Օրվա մամուլ
09:33 20/12/2012

Պետկրկեսի ձիերից մեկը սատկել է. կասկած կա, որ պատճառը սիբիրախտն է

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է: Թերթը նշում է, որ ձիերը գտնվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին:

Վերջինս «Ժողովուրդ»-ին ասել է. «Այո, ձիերից մեկը սատկել էր, բայց թե ինչ պատճառով` չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատարվելու, և դրանից հետո պարզ կլինի»: Իսկ «10-ից 10» համալիրի ձիարշավարանի աշխատակից Խորենը թերթին տեղեկացրել է. «Ձին դեկտեմբերի 11-ին է անկել, բայց հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն: Մի քանի օրից կտրվեն: Ըստ նախնական տեղեկության` դիահերձման ժամանակ պարզվել է, որ կենդանին երիկամների խնդիր է ունեցել: Թե հիմա ինչ կասի լաբորատորիան, չեմ կարող ասել»»,- գրել է թերթը:

Placeholder
Պետկրկեսի ձիերից մեկը սատկել է. կասկած կա, որ պատճառը սիբիրախտն է