ՀԱԿ-ում համոզված են, որ իշխանությունն աշխատում է ընդդեմ ՀԱԿ-ի վարկանիշի
Օրվա մամուլ
09:38 20/12/2012

ՀԱԿ-ում համոզված են, որ իշխանությունն աշխատում է ընդդեմ ՀԱԿ-ի վարկանիշի

«168 ժամի» տեղեկություններով` երեկ տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկվել են ընթացիկ մի քանի հարցեր, այդ թվում` Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի գաղտնալսման և դրա հրապարակայնացման վերաբերյալ: ՀԱԿ-ում համոզված են, որ այս ամենն ուղղված է ՀԱԿ-ի վարկանիշի նվազեցմանը, քանի որ իշխանությունն այսօր իր հիմնական քաղաքական մրցակից դիտում է միայն ՀԱԿ-ին: ՀԱԿ-ում որևէ տեղեկություն չունեն, թե ինչ որոշում է կայացնելու Լևոն Տեր-Պետրոսյանը, և շարունակում են սպասել դեկտեմբերի 22-ի ՀՀՇ համագումարին, որտեղ հրավիրված են ինչպես ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների, այնպես էլ` ոչ իշխանական այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ենթադրվում է, որ Տեր-Պետրոսյանն իր որոշումը կհրապարակայնացնի այդ ժամանակ:

Placeholder
ՀԱԿ-ում համոզված են, որ իշխանությունն աշխատում է ընդդեմ ՀԱԿ-ի վարկանիշի