Թուրքիայի կրթության նախարարն այցելել է հայկական վարժարան
Կրթություն, գիտություն
12:40 20/12/2012

Թուրքիայի կրթության նախարարն այցելել է հայկական վարժարան

Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերը երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ այսուհետ Թուրքիայի կրթական հաստատություններում սովորողները, ըստ իրենց հետաքրքրությունների և ունակությունների, կարող են կրոնի դասեր սերտել:

«Արդեն դպրոցներում աշակերտները կարող են ազատորեն կրթություն ստանալ իրենց դավանանքի մասին: Մենք ջանք չենք խնայում աշակերտներին իրենց կրոնի մասին լավագույնս տեղեկացնելու համար»,- ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` ասել է Օմեր Դինչերը:

Կրթության նախարարը այցելել է Փանգալթի մասնավոր հայկական նախակրթարան, միջնակարգ դպրոց և ուսումնարան: Այստեղ հնչեցրած ճառում թուրք նախարարը նշել է, թե իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հանրության մեջ խաղաղ մթնոլորտ և միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունք տիրի: Նախարարի ելույթից հետո մեկնարկել է դպրոցի կողմից կազմակերպված «Լեզուների եղբայրություն» ծրագիրը, որի ընթացքում դպրոցի երգչախումբը հայերեն և թուրքերեն լեզուներով երգեր է կատարել:

Placeholder
Թուրքիայի կրթության նախարարն այցելել է հայկական վարժարան