Մարադոնան կընդունի Իրաքի հավաքականը
Սպորտ
14:40 21/12/2012

Մարադոնան կընդունի Իրաքի հավաքականը

Դիեգո Մարադոնան կդառնա Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Այս մասին հաղորդում է canchallena.com-ը` հենվելով Մարադոնայի գործակալի հայտարարության վրա:

Գործակալի խոսքերով` Մարադոնան պաշտոնական առաջարկ է ստացել Իրաքի ֆուտբոլի ֆեդերացիայից և դրական պատասխան է տվել: Այսօր ֆեդերացիայի գործկոմը պետք է հաստատի պայմանագրի ֆինանսական մանրամասները, որից հետո այդ մասին պաշտոնական հայտարարություն կարվի:

Մարզչի կարգավիճակում Մարադոնայի վերջին աշխատավայրը ԱՄԷ-ի «Ալ Վասլն» էր: Արգենտինացին այդ թիմը գլխավորեց 2011 թ. մայիսին, սակայն երկամյա պայմանագիրը ժամկետից շուտ չեղյալ հայտարարվեց, քանզի ակումբի ղեկավարությանը չէին բավարարում թիմի թույլ արդյունքները: Այդուհանդերձ, Մարադոնան պահպանեց «Ալ Վասլի» տեխնիկական խորհրդականի պաշտոնը:

Ավելացնենք, որ Իրաքի հավաքականը 92-րդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակում:

Placeholder
Մարադոնան կընդունի Իրաքի հավաքականը