Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տաջիկստանի կառավարության ենթակայության տակ գործող կապի ծառայությունը ուրբաթ երեկոյան հրահանգել է ինտերնետ-պրովայդերներին արգելափակել 131 կայքեր, որոնք մասնավորապես պարունակում են երաժշտություն և վիդեո, ինչպես նաև սոցիալական ցանցեր՝ «Вконтакте», «Одноклассники», Twitter:
«ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը տեղեկացրել է, որ հնարավոր է երկուշաբթի օրվանից արգելափակումները մեկնարկեն: Հիշեցնում է նաև, որ նոյեմբերի վերջին Կապի ծառայության պետը հրահանգել էր, որպեսզի պրովայդերները և բջջային կապի օպերատորները փակեց «Facebook» սոցիալական ցանցի մուտքը՝ իբր, պետության ղեկավարության հասցեին հնչող զրպարտության պատճառով: Այն բանից հետո, ինչ մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում և ԵԱՀԿ-ն ու ԵԽ-ն դիմեցին դեկտեմբերի 4-ին սոցիալական ցանցի արգելափակումը վերացվեց:
Ներկայումս Տաջիկստանում արգելափակված են ավելի քան 30 կայքեր, դրանց թվում՝ vesti.ru, gazeta.ru, ria.ru, centrasia.ru և այլն: